News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի:

Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»,-հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացին՝ նշելով. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր հետեւյալը. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»: Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանւմ գերության մեջ գտնվող անձանց հարցը
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին...
Արցախի ժողովուրդն այլեւս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին. Զ. Մնացականյան
Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել եւ մնում է մեր գերակա խնդիրներից մեկը...
2020թ. հունվարին Ժնեւի հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքները. Զոհրաբ Մնացականյան
Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձեւն արդյունավետ եւ ընդունելի չէ եւ մերժվում է...
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի...
28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ
Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված...
Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո. Հայկ Մամիջանյան
Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո...