News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, բայց հակառակորդը պետք է չունենա իր հենակետերից մեր բնակավայրերը կրակի տակ վերցնելու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք անընդհատ ձգտել ենք խաղաղության, բայց երբ ադրբեջանական հենակետներից հայտնվել ենք կրակի տակ, մենք այլ տարբերակ չենք ունեցել, քան այդ հենակետերին լռեցնելը Արցախի պաշտպանության բանակի կողմից։ Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, բայց հակառակորդը պետք է չունենա իր հենակետերից մեր բնակավայրերը կրակի տակ վերցնելու հնարավորություն»,–նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության բանակի եւ Հայաստանի անվտանգության համակարգը անընդհատ պետք է ուժեղացվի։

Պատգամավորը կարծում է՝ ապրիլյան պատերազմը մեր կողմից զգոնության կորստի պատճառ էր. «Երբ մենք աընդհատ ասում էինք, թե ունենանք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, մեր զգոնությունը թուլացավ եւ ապրիլյան պատերազմը այս զգոնության կորստի պատճառ էր։ Մեր բանակը այսօր պետք է միշտ լինի զգոն վիճակում եւ զարգացման, ուժեղացման փուլում»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչություններն աշխատում են բանակի ուժեղացման եւ զարգացման ուղղությամբ. «Այսօր այդ խնդիրները դրված եւ այդ խնդիրների լուծման համար Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչություններն ունեն  ծրագրեր, որոնք պետք է իրականացնեն։ Կարճ ժամանակահատվածում հակառակորդի համար էլ պետք է տեսանելի լինի, որ ուժեղ բանակի առկայությունն է, որ կզսպի ապրիլյան ավանտյուրայի կիրառումը հակառակորդի կողմից»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր պատրա՞ստ ենք նոր պատերազմի նոր տարածքների համար, որին պատգամավորը պատասխանեց. «Այն կարմիր գիծը, որ գծված է եւ կոչվում է անվտանգության գոտի, այդ գոտին պետք է ամուր պահենք, մինչեւ որ հասնենք մեզ համար արժանապատիվ խաղաղ լուծմանը։  Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել։ Մենք որեւէ ավելորդ տարածքի կարիք չունենք»։

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ