News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս պահին ԵԿՄ կենտրոնական գրասենյակում առավոտից փակ նիստ է ընթանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ է ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Դեռեւս ԵԿՄ-ում չէ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ներկա չեն նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, Սեյրան Սարոյանը, որոնք եւս ԵԿՄ վարչության անդամներ են:

Նշենք, որ այսօրվա նիստում որոշվելու է ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու օրը եւ օրակարգը, որտեղ, ըստ ամենայնի, կընտրեն ԵԿՄ վարչության նախագահին:

 

Տպել
Ամենաշատ