News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» անդամները թող չփորձեն Արցախի սահմանը հատել։ 

«Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին NEWS.am-ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանն ասել էր. «Նրանք Արցախում համախոհներ չունեն։ Արցախցիները հյուրասեր մարդիկ են։ Ցանկացած անգլիացի, ընդհուպ՝ Թուրքիայից, մենք այստեղ ժամանակ առ ժամանակ ազգությամբ թուրք, ռուս, տարբեր ազգերի ընդունում ենք ու լսում ։ Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ, և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին»:

Տպել
Ամենաշատ