News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերը հայկական կողմին որոշակի երաշխիքներ են տալիս, սակայն միայն երկարաժամկետ հեռանկարում: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ գնահատելով մարտի 29-ին կայացած  Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով, նախկինում ձեռք բերված Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնագրերը որոնց մասին այժմ չի խոսվում, որոշակի երաշխիքներ կպահպանեին, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել ներկայիս դիրքորոշումը:

Մանոյանը նշեց, որ մարտի 29-ի հանդիպումից հետո կրկին հայտարարվել էր Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն ոչ մի խոսք չի հնչել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Եվ եթե Բաքուն կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա խախտողին  հայտնաբերող մեխանիզմներ չկան: Ստացվում է, որ այդ համաձայնագրերի դրույթներին հետեւելը մեզ համար արդիական է երկարաժամկետ հեռանկարում»:

Կիրո Մանոյանը հավելեց, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները չեն փոխվել, չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը, ուստի այդ երաշխիքները կարեւոր են:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի  ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ