Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի կարծում, որ ապրիլյան դեպքերով քրեական գործ պետք է հարուցվի։
«Ինչո՞ւ պետք է քրեական գործ հարուցվեր, ինչի՞ համար։ Մենք հիմա էլ ենք ասում՝ հակառակորդը ցանկացած ժամանակ կարող է հարձակվել եւ բանակի խնդիրն է ցանկացած ժամանակ պատրաստ լինել դիմակայելու թշնամու հարձակմանը»,- ասաց Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե 2016թ․-ի ապրիլին հայկական հետախուզությունը տվյալներ է ունեցել հակառակորդի հնարավոր հարձակման վերաբերյալ, սակայն, լռել է։