News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պատերազմը հանկարծակի է եղել, այդ մասով շահարկումներ չպետք է արվեն: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վարդան Բալայանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմում հրետանու զգալի ուշացումով աշխատելու, հակահարձակման վերաբերյալ ստորին եւ միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցնելու մասին լուրերին:

Վարդան Բալայանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ խորհրդարանում լսումներ անցկացնելու «Սասնա Ծռերի» առաջարկին, նա ասաց, որ այդպիսի լսումներ անցկացնելու կողմնակից չէ:

Նա նաեւ նշեց, որ պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի, բանակի գործունեության հիմնական նպատակը դա է: «Ապրիլյան պատերազմը միշտ մեր հիշողության մեջ կմնա, դրանից հետո մի շարք խնդիրներ լուծումներ են ստացել, բանակի մարտունակությունը ավելի է բարձրացել, պիտի ամեն ինչ անենք, որ բանակը ուժեղ մնա» -շեշտեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նույնիսկ տեսակետներ են հնչում, որ պետք է քրեական գործ հարուցվի, հաշվի առնելով նաեւ այն, որ թե´ Նիկոլ Փաշինյանը եւ թե´ Դավիթ Տոնոյանը հայտարարել էին, որ հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ եղել են, Վարդան Բալայանն ասաց.

«Չեմ կարող նման հարցերի պատասխանել, այդ ուղղությամբ ընդհանարապես չեմ էլ մտածել, ճիշտն ասած, բանակը միշտ էլ իր առջեւ դրված խնդիրները կատարել է: Ձեր ասածը զինվորականի գործ չէ, դրա համար էլ այդ ուղղությամբ չեմ մտածել, ժամանակ չունեմ պարզապես»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն պնդումները, թե հրետանին այդ օրերին աշխատել է զգալի ուշացումով, կամ հակահարձակման վերաբերյալ ստորին եւ միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել են, գեներալ-մայորն ասաց.

«Ինձ թվում է՝ դրանք շահարկումներ են, եթե նմանատիպ բաներ լինեին, մենք պատրաստ չէինք լինի պատերազմին, իսկ Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք: Ադրբեջանը մանր-մունր գումարտակային խնդիրները կատարել է, քանի որ դիմել էր հանկարծակի հարձակման: Իմ կարծիքով՝ մեր հերոսական զինվորներն իրենց հրամանատարների գլխավորությամբ արել են ամեն ինչ, որ մենք հակահարված տանք, հաղթենք: Ադրբեջանը բոլոր պայմանները փորձել էր ստեղծել, որ պատերազմը լայնամասշտաբ դառնար, բայց քանի որ առաջնային խնդիրները չեն կատարվել, հակառակորդը կանգնեցվել է: Հետախուզական տվյալները չեն անտեսվել, չեմ ուզում շատ մանրամասնել, բայց հետախուզական տվյալներով նման խնդիրները պարզելը շատ դժվար է»-նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ