News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի եզրույթն այս հարցին չի վերաբերում, որովհետեւ այստեղ  խնդիրն այլ է։ Այս մասին «Հանրային» ՀԸ-ի եթերում հայտարարել է Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով դիտարկանը, թե կարելի է փոխել օրենքը եւ Կոնստանտին Օրբելյանը կմնա Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնին՝ միաժամանակ լինելու գեղարվեստական ղեկավար:

«Ասում են, որ ունենք պետություն, մեր պետություն ունի օրենքներ եւ ասում են, որ եկեք մի մարդու համար օրենք փոխենք, այսինքն, եթե այդ օրենքը մի մարդուն չի հարմարվում, եկեք փոխենք։ Կներեք, բայց սա ինձ հիշեցնում է նախկին կառավարության գործունեությունը, երբ որեւէ օրենք պետք էր փոխել մեկի համար, արագ փոխում էին, կարում ու հագցնում, եւ սա մինչեւ  պետության  առաջին դեմք»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ վերջինս հիշեցրել է, որ աշխատանքի անցնելու առաջին օրվանից ասել է՝  օրենսդրական դաշտում կան խնդիրներ՝ թատրոնների,ՊՈԱԿ-ների հետ կապված եւ այլն։

«Պատրաստ եմ ու կոչ եմ անում ինձ դատապարտելու փոխարեն միասին նստենք ու օրենք փոխենք։ Բայց երբ օրենքը կներկայացնենք ԱԺ ու նոր օրենքը մարդու ու ստեղծագործողի համար կլինի,  այդ դեպքում բոլորս կշարժվենք այդ օրենքով, քանի դեռ այդ օրենքը չունենք, ես էլ եմ օրենքի ենթական ու պարտավոր եմ կատարել իմ աշխատանքը»,- եզրափակել է Նազենի Ղարիբյանը։

Նշենք, որ Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցները, մշակույթի գործիչները պահանջում են վերականգնել Օրբելյանին տնօրենի պաշտոնում եւ հեռացնել պաշտոնից Նազենի Ղարիբյանին:

Տպել
Ամենաշատ