News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


3 տարի առաջ այս օրը սկսվեց Քառօրյա պատերազմը։ Զոհվածների հիշատակը հարգելու համար Եռաբլուրում էր իշխող վերնախավը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Վիեննայից հետո նոր քառօրյաների վտանգ այնուամենայնիվ կա, Փաշինյանն ասաց՝ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, իսկ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզի մասին ընդգծեց՝ եթե Դավիթ Տոնոյանը այլ հայտարարություն աներ, կկորցներ պաշտոնը։

Ապրիլյանի օրերին մամուլը գրում էր հրամանատարության թերացումների մասին, մի քանի պաշտոնանկություն եղավ, բայց քրեական գործեր չհարուցվեցին, եւ հիմա էլ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում։

Եռաբլուր էին եկել նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նա մի քանի բառ ասելուց հետո շարունակեց արդեն ամիսներ տեւող լռությունը։

Երբ է խոսելու Սերժ Սարգսյանը, շուտով՝ ասաց Աշոտյանը եւ այդ բառի մեջ դրական դինամիկա տեսավ։

Գալուստ Սահակյանը մոտավոր ժամանակ նշեց՝ մի երկու ամսից նախկին նախագահը կխոսի, իսկ նրա հրաժարականի հայտնի բառերը, ըստ Սահակյանի, պետք է այլ կերպ ընթերցել, որովհետեւ նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել։

Եվ հենց այս ժամանակ, երբ վարչապետը, հին ու նոր պաշտոնյաներ, թիկնազորեր Եռաբլուրում էին, եւ ոստիկանները ուժեղացված հսկողություն էին իրականցնում, քիչ ներքեւում թալանում էին մեեքնաներ։ Դրանից մեկը պատկանում էր ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին։ Ապակիները կոտրելով այդ մեքենայից հափշտակել էին խոշոր չափի գումար։ Հարեւանությամբ նաեւ NEWS.am-ի թղթակցի մեքենան էր, որից գողացել էին դրամապանակ եւ համակարգիչ:

Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը 30 տարի պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում է պաշտոնը իր զեկուցագրի համաձայն եւ զորացրվում զինված ուժերի շարքերից։ Նա այս մասին հայտարարություն է հրապարակել, չի խոսել պատճառներից, միայն հիշել էր իր ծառայության կարեւորագույն դրվագները, եւ վստահեցրել, որ վտանգի դեպում կրկին կկանգնի բանակի շարքերում։

Այսօր ԵԿՄ վարչությունը փակ նիստ է արել ու որոշել՝ վարչության նախագահ կընտրեն ապրիլի 7-ին, իսկ թեկնածուն կլինի Սասուն Միքայլելյանը։ Նա հավակնում է այն տեղին, որի վրա ինչպես ինքն էր ժամանակին հայտարարել՝ աչք չունի։ Նույն օրը վարչության նոր կազմ էլ պետք է ընտրեն, բայց Սասուն Միքայելյանը արդեն պատկերացում ունի, թե այնտեղ ովքեր չեն լինի, ՀՀԿ-ականների ներկայության մասին նա ասել է՝ չի կարող նման բան լինել։

Թատրոններ փակելու, Օրբելյանին պաշտոնանկ անելու Նազենի Ղարբյանի ռիսկը նրան չի պատկանում։ Այսօր նա «Հանրայինի» եթերում պարզաբանել է՝ աղմուկ հանած որոշումները միայնակ չի կայացրել, դրանք իր նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։ Ասել է՝ «Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաեւ կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ»։

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 544 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 634, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ:

Վաղը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ անձրև: Տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ