News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի եւ Հայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ եւ շրջանավարտներ այցելեցին ընկերության վարչական գրասենյակը եւ հանդիպեցին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

Այցի  նպատակն է ԵՊՀ ուսանողներին եւ շրջանավարտներին հնարավորություն տալ կապեր հաստատելու երկրի խոշորագույն ընկերություններից մեկի հետ եւ ծանոթանալու միջազգային ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին։

Հատուկ երիտասարդների համար Beeline-ի ղեկավարը պատրաստել էր դասախոսություն, որի ընթացքում խոսել է ղեկավարի հետ հաջող հաղորդակցություն հաստատելու եւ նրա որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղիների մասին։

«Հիանալի է, որ հայ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներից հետաքրքրվում են աշխատաշուկայով եւ ձգտում են բիզնես կապեր հաստատել, քանի որ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը միշտ էլ բարձր են գնահատվում բիզնես աշխարհում։ Դա նաեւ վերաբերում է սեփական ղեկավարության հետ հարաբերություններին՝ կարեւոր է միշտ գտնել հաղորդակցվելու ճիշտ ուղիներ եւ հնարավորություններ հաջող թիմային աշխատանքի համար», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպումից հետո ուսանողներն այցելեցին Beeline-ի կապի թանգարանը, որտեղ ներկայացված են Հայաստանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը եւ կապի ժամանակակից տեխնոլոգիաները։

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից նմանատիպ միջոցառումներն անցկացնում են համալսարանի եւ առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների եւ համալսարանի միջեւ մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին նպաստելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ