Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները պարգեւավճարներ ստացել են եւ կշարունակեն հետագայում էլ ստանալ: Ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հերթական՝ ապրիլ ամսվա պարգեւատրումները վճարելու են այս շաբաթվա վերջին, «ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, մարտին եւ վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որը օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,- ասաց Անանյանը:
Նշենք, որ ՊԵԿ աշխատակիցներին, հատկապես բարձրաստիճան աշխատակիցներին վճարված չափից ավելի բարձր պարգեւավճարները հարուցել էին հասարակական մեծ դժգոհություն եւ ընդդիմադիրների ու հանրության քննադատությունը:











