News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին առնչվող գործերով ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում այն տվյալները, որոնք կան իր տրամադրության տակ, եթե ավելին ունենայինք, կներկայացնեինք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՄԻԵԴ–ի վճիռների մասին  այն դիտարկմանը, որ ըստ վճռի՝Կառավարությունը չի ներկայացրել այնպիսի տվյալներ, որով կապացուցվեր, որ ցուցարարները զինված են եղել։

«Դուք նկատի ունեցեք, որ ՄԻԵԴ վճիռները վերաբերում են կոնկրետ մարդկանց իրավունքների խախտմանը, որոնք ունիվերսալ բովանդակություն կարող են չստանալ։ Եթե Վարդգես Գասպարի կամ Սաղաթելյան Մուշեղի գործով դատարանը եկել է այդ եզրակացությանը, Մարտի 1-ին վերաբերող այլ գործերով կարող է այլ եզրակացության գալ»,–նշեց նա։

Բացի այդ, Կոստանյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործով բացահայտված ամեն նոր մանրամասն պետք է հասու լինի ՄԻԵԴ–ին։ «Բացի այդ, նկատի ունենալով, որ հիմա Մարտի 1-ի գործով տեղի են ունեցել քննության բավականին լուրջ առաջընթացներ, ես կարծում եմ, որ այդ նյութերը եւս այսօրվա կառավարության լիազոր ներկայացուցիչը կուղարկի եվրոպական դատարան, որովհետեւ փաստորեն այն գործով, որը քննվում է ՄԻԵԴ–ում, այս պահին երկրի իրավապահ համակարգի կողմից ձեռնարկվել են լրացուցիչ քայլեր։ Հետեւաբար, այդ լրացուցիչ քայլերի ընթացքը կամ արդյունքները պետք է հասու լինեն ՄԻԵԴ–ին, որպեսզի դա իր որոշման վրա ազդեցություն ունենա։ Օրինակ, եթե ՄԻԵԴ–ը որեւէ վճիռ է կայացնում, հետագայում  այդ նույն իրադարձության  վերաբերյալ նախաքննության մարմինը այլ փաստեր է ձեռք բերում, եթե կառավարությունը դա չուղարկի ՄԻԵԴ, մենք կարող ենք ունենալ ՄԻԵԴ–ի հակասական որոշումներ»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հրապարակել  է 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ վճիռը՝ Հայաստանի կառավարությանը  պարտավորեցնելով 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաեւ 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ վճռով Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ