News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աերոտիեզերական Boeing ընկերությունը 2019 թ․ ապրիլից օգոստոս է տեղափոխել Boeing CST տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքը՝ հայտնում է HighTech-ը։

Առաջին անօդաչու փորձարկումների շրջանակում Starliner-ը պետք է թռչեր մինչեւ ՄՏԿ եւ վերադառնար Երկիր։ Օդաչուի կողմից կառավարվող տիեզերանավի փորձարկումները պետք է անցկացվեին մինչեւ այս տարվա վերջը, սակայն ՆԱՍԱ-ն բազմիցս նշել է մի քանի կետեր, որոնք կարող են հանգեցնել տիեզերական տաքսու վթարի։ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների խոսքերով, Starliner-ի պարաշյուտները կարող են ոլորվել եւ վայրէջքի ժամանակ շրջել կապսուլան։

Ապրիլյան թռիչքի հետաձգումը կարող է կապված լինել ULA ընկերության հետ, որը պետք է Starliner-ը արձակի Atlas 5 հրթիռի միջոցով, եւ դա կարող է իրականացնել միայն մայիսին կամ օգոստոսին։

Boeing CST-100 Starliner-ը ամերիկյան տիեզերանավ է, որը ստեղծվել է Commercial Crew Program ծրագրով։ Պլանավորվում է, որ Starliner-ը կարող է մինչեւ յոթ մարդ տանել ՄՏԿ, պահպանել նրանց կենսագործունեությունը 60 ժամվա ընթացքում եւ ավելի քան կես տարի կցված մնալ կայանին։

Անձնակազմը, որը մինչեւ 2019 թ․ վերջը պետք է թեսթավորի Starliner-ը, այժմ ուսանում է Տիեզերագնացների պատրաստման ռուսաստանյան կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ