News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանում կալանավորների թիվը 2016-2018 թթ․ նվազել է 8,87 տոկոսով։ Եթե 2016 թ․ Հայաստանի 100 000 բնակչին ընկնում էր բանտում հայտնված 130,3 մարդ, ապա 2018 թ․ այդ ցուցանիշը դարձել է 118,9։ Այսպիսի տվյալներ են բերվում Եվրոպայի խորհրդի քրեական ամենամյա վիճակագրությունում (SPACE)։

Ասվում է, որ նշված ժամանակահատվածում Եվրոպայում բանտային կալանավորումների ընդհանուր մակարդակը նվազել է 6,6 տոկոսով։ 2018 թ․ բանտային 27 հաստատություններում կալանավորների թվի կրճատումը ուղեկցվել է բանտային կալանավորման միջին տեւողության նվազմամբ, որը ողջ Եվրոպայում կազմել է 6,8 տոկոս՝ 8,8 ամսից իջնելով մինչեւ 8,2 ամիս։ Ի տարբերություն սրա, մինչեւ դատը կալանքի տակ գտնվող անձանց թիվը աճել է՝ կալանավորների ընդհանուր թվի 17,4 տոկոսից հասնելով 22,4 տոկոսի։

Ընդ որում, Հայաստանը հայտնվել է այն երկրների թվում, որտեղ ազատազրկման մակարդակը ամենաշատն է նվազել։ Իսկ ահա նրա հարեւաններ Վրաստանը եւ Ադրբեջանը մնում են բանտային կալանավորման բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում։ Այսպես, Վրաստանում 100 000 բնակչին ընկնում է 252,2 կալանավոր, Ադրբեջանում՝ 235։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել