News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն այսօր դատարանում ցուցմունք է տվել 2017-ին «Ելք»-ի աջակիցների վրա զինված հարձակման գործով։ Հայկ Սարգսյանը, որ այդ օրերին եղել է «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետ, այս գործով տուժող է, Արթուր Այվազյանը, մականունը՝ «մանախ», ամբաստանյալ։ Փաշինյանը դատարան էր հրավիրվել վկայի կարգավիճակով։ Ամբաստանյալը հարցեր չտվեց, միտքը փոխել էր, քանի որ ասաց՝ որոշ մարդիկ փորձել են իրեն քաղաքական խաղերի մեջ ներքաշել։

Արդեն դատարանից հեռանալիս Փաշինյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։

Վարչապետը այցելել է նաեւ «Բաղրամյան» զորավարժան: Այստեղ նրան ներկայացվել է մեր զինված ուժերի նորագույն ռազմական տեխնիկան։ Փաշինյանը դիտակետից հետևել է դրանց ցուցադրական փորձարկումներին:  

Արշալույս գյուղում իմացել էին, որ Փաշինյանը զորավարժարան է գնացել ու հավաքվել էին ճանապարհին, որպեսզի իրենց բողոքը պատմեն են նրան։ Նրանք հին պահանջ ունեն, ուզում են, որ Զարզանդ Գրիգորյանը հրաժարական տա, քրեական գործ է հարուցված, գյուղապետի լիազորությունը կասեցված է, հիմա գյուղապետի տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց նա էլ արշալուսցիների սրտով չէ, ասում են՝ Զարզանդի մարդկանցից է։ Սակայն Փաշինյանը հրաժարվեց «բեսպրեդելով» առաջնորդվել։

Պարգեւավճարների սկանդալը շարունակվելու նշաններ է ցույց տալիս, ՊԵԿ-ը, որ դեռ հունվարին իր շռայլությամբ զարմացրել էր, դրամային պարգեւներ է տվել նաեւ փետրվարին ու մարտին։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանն այսօր հայտնել է, որ ամեն ամիս էլ պարգեվավճար տվել են ու տալու են, հաջորդը կվճարեն մի քանի օրից։ Անանյանը, սակայն, ասուլիս էր հրավիրել՝ ընթացիկ թվեր ամփոփելու, նա հայտարարեց, որ այս երեք ամսում 4 տոկոսով ավելի շատ հարկ են հավաքել, քան ծրագրել էին։

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործությունների մասին 6 էջանոց հաղորդում, որի բովանդակությունը հենց դատախազության դռան առաջ պատմեց լրագրողներին։  Հաղորդման մեջ երեք հանցանքի մասին է գրել․ 1996-ին նախագահական ընտրությունների արդյուքները կեղծվել են, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալվել է, եւ նույն 96-ին իրեն ծեծել է Արարատի ոստիկանապետը՝ Գրիգոր Գրիգորյանը, «շերիֆ» մականունով։ Բացի այս՝ Հարությունյանը Սահմանադրական կարգի տապալման երեք փորձ է հաշվել, որոնցից երկուսը հաջողված։ Այս 6 էջերով Հարությունյանը փորձելու է դատախազին․ եթե քրեական գործ չհարուցվեց, կեզրակացնի, որ արդարադատությյունը մեր երկրում ընտրովի է։

Մամուլը գրում է, որ Գեւորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազը եւ հանրապետական պատգամավորը, նոր պաշտոնի փնտրտուքի մեջ է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ պատրաստ է ծառայություններ մատուցել երկրին, մի բան, որ 95-ից արել է։ 

Դոլարը թանկացել է, փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ: Եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 641, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 47 դրամ:

Հայաստանում սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռներում՝ ձյուն, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ անձրև: Տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ