News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջուկային զենք ձեռք բերելը հեշտ է դարձել, քան երբեւէ, եւ սա նշանակում է նոր ռիսկեր, քանի որ ավելի ու ավելի շատ երկրներ են ձգտում զարգացնել իրենց միջուկային ծրագրերը, հաղորդում է CBSNews-ը:

«Ընդհանուր առմամբ, միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիան հին տեխնոլոգիա է, մոտ 70 տարվա, սակայն դրանից հետո  մեծ առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիայում», - ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: «Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ, նյութեր, կրթություն: Այս ամենը հասանելի է»:

«Սա պատճառներից մեկն է, ինչի համար մենք պետք է ամրապնդենք միջուկային զենքի տարածման կանխման  մեր գործունեությունը եւ ստուգենք, որ բոլոր նյութերը եւ սարքերը համապատասխանեն խաղաղ նպատակներին», - ասել է նա:

Հյուսիսային Կորեա

Ամանոն նշել է, որ վերջին տասնամյակում «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է»: «Անցած տարվա ընթացքում որոշ օբյեկտներում գործունեությունը շարունակվել կամ զարգացել է», - ասել է նա:

Նրա խոսքով, ԱԷՄԳ-ն «միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարող է անաչառ, անկախ եւ օբյեկտիվ ստուգել եւ վերահսկել ապամիջուկայնացումը»:

Նա նորից նշել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է եւ կարող է մի քանի շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեա տեսուչների խումբ ուղարկել, եթե համաձայնություն ձեռք բերվի:

Իրանը կատարում է համաձայնագիրը

«Ես չեմ տեսնում գործողություններ, որոնք հակասում են Իրանի միջուկային համաձայնագրին, բայց մենք պետք է ուշադիր հետեւենք դրան», - ասել է Ամանոն` խոսելով Իրանի միջուկային համաձայնագրի մասին: Նրա խոսքով, Իրանը համաձայնագրի շրջանակում կատարում է իր պարտավորությունները: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «շատ կարեւոր երկիր է», ուստի համաձայնագրից նրա դուրս գալը ազդեցություն է թողնում»:

2015-ի պայմանագրի համաձայն Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների մեղմացման դիմաց: Համաձայնության հասնելուց հետո ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը շարունակում է պահպանել այն, եւ Ամանոն CBS News-ին հաստատել է, որ «գործակալության տեսուչները հասանելիություն ունեն Իրանում գտնվող բոլոր օբյեկտներին եւ վայրերին, ուր նրանք պետք է այցելեն»:

Սաուդյան Արաբիան միջուկային էներգիայի հայտ է ներկայացրել


Սաուդյան Արաբիան ձգտում է միանալ միջուկային հանրությանը։ Թագավորությունը ներկայում դիտարկում է առաջին երկու միջուկային ռեակտորների կառուցման միջազգային ընկերությունների հայտերը, բայց երկիրը դեռ չի համապատասխանում միջուկային վերահսկողության միջազգային կոշտ չափորոշիչներին։ Դա, փորձագետների եւ ԱԷՄԳ-ի կարծիքով, խնդիր է։

Թրամփի վարչակազմը, ըստ երեւույթին, շահագրգռված է, որպեսզի օգնի սաուդցիներին միջուկային էներգիայի ստեղծման հարցում։ Սպիտակ տունն ասել է, որ եթե ԱՄՆ-ը պայմանագիր չստանա, երկիրը, որն ավելի քիչ է շահագրգռված ստուգման ենթակա եւ օրինական միջուկային ծրագրի ապահովմամբ, կարող է ստանալ այն։

Ամերիկյան առաջատար Westinghouse կոնսորցիումը պայմանագիրն ստանալու համար մրցակցում է չինական, ֆրանսիական, ռուսական եւ հարավկորեական ընկերությունների հետ։

90-ականների վերջին ԱԷՄԳ-ն ընդունեց մոնիթորինգի նոր, ավելի խիստ ծրագիր, որը հայտնի է որպես «լրացուցիչ արձանագրություն»։ Միջուկային ծրագրեր ունեցող շատ երկրներ համաձայնել են միանալ հսկման նոր մեխանիզմին, բայց ոչ Սաուդյան Արաբիան։
Ամանոյի խոսքով՝ «լրացուցիչ արձանագրությունը» «ստուգման հզոր գործիք է, որը գործակալությանն ընձեռում է պետության միջուկային վառելիքային ցիկլի բոլոր մասերի մասին տեղեկատվության լայն հասանելիություն»։ Այն նաեւ տեսուչներին հարթակների ու օբյեկտների հանդեպ ավելի լայն հասանելիություն է ապահովում։

Սաուդյան Արաբիան հավաստիացնում է, որ զբաղվելու է միայն միջուկային էներգիայով, ոչ թե զենքով, բայց թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Էր Ռիադը կարող է միտքը փոխել։
Անցած տարի նա ասել էր, որ Սաուդյան Արաբիան «չի ցանկանում ստեղծել միջուկային ռումբ, բայց, անկասկած, եթե Իրանը միջուկային ռումբ ստեղծի, մենք կհետեւենք նրա օրինակին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ