News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ պաշտպանական քոլեջը զեկույց է պատրաստել դաշինքի զարգացման սցենարների մասին իր 70-ամյակին ընդառաջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Զեկույցի հեղինակները մշակել են զարգացման երեք ճանապարհ՝ «լավ», «վատ» եւ «սարսափելի»։

«Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ գործունեության գնահատականը վերջին 70 տարիներին դրական է։ Դաշինքի ուժերը տիրապետող են եղել սառը պատերազմի ժամանակ եւ հարմարվել են միանգամայն այլ միջավայրի այն դարաշրջանում, որը հաջորդել է դրան»,- ասվում է զեկույցում։

Երեք սցենարներից յուրաքանչյուրում Ռուսաստանը դիտարկվում է որպես հակառակորդ։ Փորձագետները նշում են, որ «ռուսական սպառնալիքը» կազմակերպության ուժեղացումն արդարացնելու միակ միջոցն է։

Լավ սցենարի պարագայում Հյուսիսատլանտյան դաշինքը կկարողանա հաղթահարել իր առջեւ կանգնած բոլոր մարտահրավերներն ու մշակել նոր ռազմավարություն, որպեսզի լավագույն ձեւով գլուխ հանի ՆԱՏՕ աշխարհաքաղաքականությունում փոփոխվող իրադրությունից։ ՆԱՏՕ-ն, փորձագետների կարծիքով, պետք է ավանդ ներդնի առաջատար համաշխարհային տերությունների միջեւ հարաբերություններում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով։

«Ըստ էության, խոսքը տարածաշրջանային եւ գլոբալ ուժերի հավասարակշռության կառավարման մասին է»,- ընդգծվում է զեկույցում։

ՆԱՏՕ զարգացման բացասական սցենարի պարագայում դաշինքը չի կարող որոշել, թե ինչ պետք է անի, ինչ ռազմավարության հետեւի, ինչը թույլ չի տա նրան շարժվել Ռուսաստանի զսպան ուղղությամբ։ Դաշինքը կտառապի քաղաքական համախմբվածության բացակայությունից, նշել են փորձագետները։

«Սարսափելի» սցենարի պարագայում դաշինքը, ըստ էության, կկորցնի իր դիրքերը աշխարհաքաղաքականությունում, մասնակից երկրների անվտանգության ապահովումը կդառնա ոչ ակտուալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ