News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ նախագահ եղած ժամանակահատվածում պարգևատրել է իր խափանման միջոցի գործով բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Հարցին, թե արդյոք այդ հանգամանքը կարող է դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, Ալումյանն ասաց.

«Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ դատավորը Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգեւատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթն է համարել, որ լավ դատավոր է պարոն Քոչարյանն էլ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգեւներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»:

Ալումյանը նշեց, որ նախքան բողոքի քննությանն անցնելը  փորձելու են հասկանալ, թե ինչ եղանակով է բողոքը մակագրվել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Բացի դա պաշտպանական կողմը միջնորդել է առանց քննության թողնել դատախազության բողոքը. «Մենք միջնորդել ենք, որպեսզի  դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետեւ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել»,- ասաց Ալումյանը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ: Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը

 Նշենք, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կենսագրությունում նշված է, որ նա 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ