News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Դաշինքին Կոլումբիայից բացի, մյուս լատինաամերիկյան երկրների որպես գործընկերներ միանալու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Reuters-ը:

«Մինչեւ 2017 թվականը ՆԱՏՕ-ն Լատինական Ամերիկայում գործընկերներ չի ունեցել, 2017 թվականին մեր առաջին գործընկերը դարձավ Կոլումբիան: ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկեր լինելը լավ է թե՛ ՆԱՏՕ-ի համար, թե՛ գործընկեր երկրի»,- հայտարարել է նա:

«Այնպես որ, մենք կարող ենք քննարկել այն հնարավորությունը, որ Լատինական Ամերիկայի մյուս երկրները նույնպես դառնան գործընկերներ, ինչը կարող է սերտ քաղաքական եւ գործնական համագործակցության հարթակ, հիմք դառնալ»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտին բրազիլացի գործընկեր Ժաիր Բոլսորանոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ կարող է աջակցել ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցությունը:

Ներկայումս ՆԱՏՕ-ին անդամակցությունը սահմանափակված է Արեւմտյան Եվրոպայի երկրներով, Թուրքիայով, Կանադայով եւ ԱՄՆ-ով, չնայած ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների թվում են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, ինչպես նաեւ անդամ չհամարվող եվրոպական երկրներ՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան:

Հարցին՝ Բրազիլիան արդյոք կարո՞ղ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ո՛չ: Գործընկերները անդամներ չեն: Սակայն նրանք շատ մոտ գործընկերներ են: Մենք նրանց հետ սերտորեն համագործակցում ենք, եւ սա շատ լավ միջոց է ՆԱՏՕ-ի եւ Դաշինքի անդամ չհամավող երկրների միջեւ համագործակցությունն ամրապնդելու համար»:

Կոլումբիան 2017 թվականին միակ լատինաամերիկյան երկիրն էր, որը ՆԱՏՕ-ի «գլոբալ գործընկերն» է դարձել՝ չունենալով «դաշնակցի» կարգավիճակ, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ նրա մասնակցությունը հավաքական ռազմական գործողություններին:

ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերների թվում են Աֆղանստանը, Իրաքը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մոնղոլիան եւ Պակիստանը:

«ՆԱՏՕ-ի մեջ չմտնող գլխավոր դաշնակից» դառնալը ինքնին նշանակում է կարգավիճակի բարձրացում, որը երկրին ԱՄՆ-ի ռազմական եխնիկայի եւ տեխնոլոգիաների գնման արտոնյալ հասանելիություն կտա:

Դաշինքին անդամակցելու համար Բրազիլիային աջակցությունն, իհարկե, զգալի առաջքայլ կլիներ, որը, ինչպես ընդունել է Թրամփը, կնշանակեր, որ ինքը «ստիպված կլիներ մեծ թվով մարդկանց հետ խոսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ