News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագիծը զեկուցողին, նշեց, որ ձայնը տրվում է ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանին, ապա, նկատելով, որ դահլիճում նախարարի տեղակալն է, ասաց՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանին: Վարչապետին հուշեցին, որ նախարարի տեղակալը ոչ թե Դավթյան է, այլ Գալստյան:

«Խառնեցինք: Զեկուցող՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան»,- ուղղեց նա:

Գալստյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների եւ մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ եւ պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օր (դեկտեմբերի 28):

«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժեւորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- նշված է հիմնավորման մեջ:

«Այսինքն, քանի որ ունենք Կինոյի միջազգային օր, նպատակահարմար չենք համարում առանձին՝ սեփական օր ունենալ: Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։

Արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։

«Այո եւս մեկ փաստարկ՝ չնայած հիմա ոստիկանության մասին շատ հաճախ են ֆիլմեր նկարում, բայց, ամեն դեպքում», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ