News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ստեղծումից 70 տարի անց Եվրամիության երկրների բնակչությունների համակրանքը Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ նկատելիորեն սառել է։ Այդ միտումը նկատելի է նաեւ Գերմանիայում ՝ եթե 2017թ․ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն էր տալիս գերմանացիների 2/3-ը (68 տոկոս), ապա այժմ՝ միայն 54 տոկոսը՝ այս մասին է վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կողմից արված հարցումների արդյունքը, որը հրատարակվել է ապրիլի 4-ին՝ հայտնում է DW-ն։

Մեծ Բրիտանիայում նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը նվազել է՝ 73-ից իջնելով 59 տոկոսի, Ֆրանսիայում՝ 54-ից 39 տոկոսի։ ՆԱՏՕ-ի հանդեպ համակրանքը թուլացել է նաեւ Սկանդինավիայում, թեեւ մնացել է ավելի բարձր մակարդակի վրա։ Դանիայում համապատասխան ցուցանիշները նվազել են՝ 80-ից հասնելով 70-ի, իսկ Նորվեգիայում՝ 75-ից 66 տոկոսի։ ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի կողմնակիցների թիվը պահպանվում է կայուն մակարդակի վրա (44 տոկոս այս տարի, 47 տոկոս՝ 2017-ին։)

ՆԱՏՕ-ի երկրներում մեծամասնությունը սկզբունքորեն պաշտպանում է այդ կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ՆԱՏՕ-ին ռազմական օգնություն ցուցաբերել դաշինքի այլ անդամին, եթե նա ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Գերմանիայում այդ հոդվածի կողմնակիցն է բնակչության 58 տոկոսը, Ֆրանսիայում՝ 53 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 66 տոկոսը եւ ԱՄՆ-ում՝ 57 տոկոսը։

Սակայն, ինչպես հետեւում է հարցումների արդյունքներից, եվրոպացիների կարծիքը այնքան էլ միանշանակ չէ, երբ խոսքը վերաբերում է դաշինքի կոնկրետ անդամի ռազմական աջակցությանը։ Այսպես, գերմանացիների 68 տոկոսը Թուրքիային ռազմական օգնություն ցուցաբերելու դեմ է, եթե նա ենթարկվի ռազմական ագրեսիայի Ռուսաստանի կողմից։ 5-րդ հոդվածի գործունեությունը այդ դեպքում պատրաստ է պաշտպանել միայն հարցվածների 14 տոկոսը։

Ֆրանսիայում հակառակորդների եւ կողմնակիցների հարաբերակցությունը կազմում է 48 տոկոսը 18-ի դեմ, Մեծ Բրիտանիայում ձայները բաշխվել են հավասարապես՝ 31-ական տոկոս։

Հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ գերմանացիների եւ ֆրանսիացիների մեծամասնությունը պատրաստ չէ մասնակցել Ուկրաինայի եւ Ռումինիայի պաշտպանության նպատակով ռազմական օգնությանը։

ԱՄՆ-ի պաշտպանությանը մասնակցել պատրաստ է գերմանացիների միայն 31 տոկոսը։ Ընդ որում, ամերիկացիների 54 տոկոսը համաձայն է մասնակցել Գերմանիայի պաշտպանությանը եւ միայն 15 տոկոսն է դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ