News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք չենք հանդուժելու վատ որակի ճանապարհ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա ճանապարհաշինության փորձը ցույց է տալիս, որ հայտարարված մրցույթներում հաղթողներն իրականացրել են անորակ աշխատանք:

«Նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք։

Անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք իրենց հին սովորության համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, թե խոսքը, մասնավորապես, վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածին. «Մենք չեն ընդունել աշխատանքները բացարձակ անորակ լինելու պատճառով եւ հիմա նախարարությունը պարտավորեցրել է նրանց աշխատանքը սկսեն», - ասաց նա՝ հավելելով, որ իրեն դա չի բավարարում, որովհետեւ կորցրել են ժամանակ, ռեսուրսներ:

Փաշինյանն ասաց, թե այդ մարդիկ պետք է պատժվեն. «Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Նրանք պետք է զգան մեր հակահարվածը», - ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով ՀՀ գլխավոր դատախազից, թե ի՞նչ կարող են անել։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արձագանքեց, որ առաջին հայացքից թեեւ դրանք պայմանագրային հարաբերություններ են, սակայն պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել:

«Որպես կանոն՝ այդ տեսակ պայմանագրերը նախատեսում են տույժ-տուգանքներ։ Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պետք է բովանդակությունն ու ծավալը ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք հանցակազմ կա», - ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իր տպավորությամբ այդ մարդիկ դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել. «Մենք շատ լուրջ ֆինանասկան վնասներ ենք կրել ու այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Ճանապարհը երկար ժամանակ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղ ու ոմանց ախորժակը, երեւում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, որ գործն ուսումնասիրի դատախազությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն…
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող…
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Ամենաշատ