News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վնասելու միջոցով ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ կան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ չցանկանալով գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել։

«Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք։ Ես ինքս դատապարտում եմ նման արարքը, մանավանդ, որ այն կատարվել է այնպիսի վայրում, ինչպիսին «Եռաբլուրն» է»,–ասաց նա։

Օսիպյանի խոսքով՝ հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ դեպքը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ, սակայն ըստ նրա՝ դա այդպես չէ.

«Այո, այնտեղ ի սկզբանե անվտանգությունից ելնելով եղել են ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ այնտեղ ավարտվել է արարողակարգային միջոցառումը, ոստիկաններն իրենց ծառայությունը նույնպես ավարտել են և ոստիկանների բացակայության պարագայում է դեպքը տեղի ունեցել՝  այն հատվածում, որը տեսանելի չէր կարող լինել»,–ասաց նա։

Լրագրողի դիտարկմանմը, թե քաղաքացիները ոստիկանների ուղղորդմամբ են մեքենաներն այդ վայրում կայանել, Օսիպյանը պատասխանեց.

«Անվտանգությունից ելնելով ոչ բոլորին են թույլատրել կայանել Եռաբլուրի վերևի հատվածում գտնվող կայանատեղիում, իսկ որտեղ եղել են կայանած տվյալ մեքենաները՝ այնտեղ եղել են ոստիկաններ այնքան ժամանակ, մինչև արարողակարգային միջոցառումն ավարտվել է և անհրաժեշտություն չի եղել, որ ոստիկաններն այնտեղ շարուանակեն իրենց ծառայությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում, Հայատանի Հանրապետությունում որտեղ մեքենա կա կայանած, ամեն մի մեքենայի կողքին ոստիկա՞ն կանգնի։ Իրենք այդտեղ մեքենա հսկելու համար չէին, իրենք այդտեղ անվտանգություն էին ապահովում»,–ասաց ոստիկանապետը։

Հարցին, թե ինչու՞ նախորդ տարիներին «Եռաբլուրում» նման արարողությունների ժամանակ այդօրինակ դեպքեր չէին արձանագրվում, ոստիկանապետը պատասխանեց.

«Նախկինում էլ այլ բաներ էին լինում, հիմա չեն լինում, հիմա էլ բաներ են լինում, որ  նախկինում չէր լինում ։ Դա ով որ արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։Նշված մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

Թալանված երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը։ Այդ մեքենայից գողացել են դրամապանակ և համակարգիչ:

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ