News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիական Գլենդել քաղաքում ապրիլի 9-ին կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը՝ հայտնում է Asbarez-ը։ Աղբյուրի համաձայն, 312 էջանոց գիրքը պատկերազարդված է լուսանկարներով եւ ծառայում է որպես ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում։

Գիրքը ապրիլի 11-ին կներկայացվի նաեւ Ֆրեզնոյում Կալիֆոռնիական պետական համալսարանում։ Մեթյու Կարանյանը ԱՄՆ-ում ապրող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նա իրավագիտություն է դասավանդում Փասադենա քաղաքում։ Մի քանի տարի նա դասավանդել է նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ