News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք բանակցություններ ենք վարում մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի նոր բեմադրություններ պատրաստենք եւ փառատոների մասնակցենք: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ շաբաթ նախատեսում է այցելել Նյու Յորք՝ Արամ Խաչատրյանի բալետի փառատոնին Հայաստանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մասնակցության մասին պայմանավորվածության հասնելու նպատակով: «Փառատոնն անցկացվելու է 2020 թվականի ամռանը Նյու Յորքում: Մեր ծրագրում կլինի Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, որը մենք ցանկանում ենք ներկայացնել ԱՄՆ հայ համայնքի դատին»,- պարզաբանեց Օրբելյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ Ռուսաստանի Մեծ թատրոնը իրենց առաջարկել է բեմադրությամբ ելույթ ունենալ Մոսկվայում՝ հանդիսատեսի դատին ներկայացնելով 8 բալետային եւ 10 օպերային ներկայացում: «Նոր բեմադրությունների իրականացումը բավականին աշխատատար է, եւ եթե մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել, ապա անչափ ուրախ կլինենք»,- շեշտեց Հայաստանի գլկխավոր թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ