News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայում չկան որեւէ նոր ամերիկյան հրթիռներ այն դեպքում, երբ այստեղ հայտնվում են ավելի ու ավելի շատ նոր ռուսական հրթիռներ, որոնք ընդունակ են միջուկային մարտագլխիկներ տանել։ Այս մասին «Ռադիո Պրահա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքերով, խնդիրը ԱՄՆ-ի մեջ չէ, այլ այն բանի, որ «մենք ունենք 1987 թ․ պայմանագիր, որով արգելված են միջին հեռահարության բոլոր հրթիռները»։ «Վերջին տարիներին Ռուսաստանն այդ պայմանագիրը խախտել է։ Սկզբում այդ մասին խոսեց Բարաք Օբամայի վարչակազմը՝ դա մոտ վեց տարի առաջ էր, այնուհետեւ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Եւ ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցները համաձայն են դրա հետ։ Միանգամից մի քանի դաշնակիցներ միմյանցից անկախ եկել են այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այն կողմն է, որը խախտում է համաձայնագիրը նրանով, որ վերջին տարիներին տեղակայել է իր թեւավոր 9М729 հրթիռները, որոնք բարձրացրել են միջուկային զենքի օգտագործումը ցանկացած հակամարտության մեջ եւ ի վիճակի են հարվածել Եվրոպայի քաղաքներին»,- ասել է նա։

Սթոլթենբերի խոսքերով, սպառազինությունների վերահսկման որեւ է պայմանագիր չի աշխատում, եթե այն չեն պահպանում, կամ պահպանում է միայն կողմերից մեկը։ Եվրոպայում չկա ոչ մի նոր ամերիկյան հրթիռ, այն դեպքում երբ այստեղ հայտնվում են ավելի ու ավելի շատ ռուսական հրթիռներ, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ տանել՝ ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներին, եւ դա տեղի է ունենում՝ չնայած որոշակի հակասություններին, որոնք գոյություն ունեն Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ՝ տնտեսական եւ կլիմայի փոփոխությունների հարցերով։ «Այսօր ՆԱՏՕ-ի անդամները միասին շատ ավելին են անում, քան դա արվում էր նախկինում։ Մեր ստորաբաժանումները գտնվում են ավելի շատ պատրաստվածության մեջ, մենք ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայում ենք դաշինքի արեւելյան սահմաններին, մենք ունենք ռազմական խմբեր, մենք արդիականացնում ենք հրամանատարության կառուցվածքը։ ԱՄՆ-ը ուժեղացրել է իր ներկայությունը Եվրոպայում՝ մեծացնելով այստեղ իր ռազմական ստորաբաժանումները, ավելի շատ վարժանքներ անցկացնելով, ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում։ Այսօրվա անկանխատեսելի աշխարհում մենք ամուր կանգնած ենք ուս ուսի, եւ դրանում է ՆԱՏՕ-ի ուժը, նրանում, որ մենք ընդունակ ենք պահպանել միասնականությունը եւ հարմարվել փոփոխություններին, երբ աշխարհը մեր շուրջը փոխվում է»,- հավելել է Սթոլթենբերգը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ