News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկած՝ առ այն, որ Քոչարյանը կարող էր այդ արարքը կատարած լինել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի գործը դատավոր Ռուզաննա Բարսեղյանին մակագրելուն՝ փաստաբանը նշեց՝ ճշտել է, որ գործը նրան է մակագրվել էլեկտրոնային եղանակով, և որ այդ կապակցությամբ խնդիր չի տեսնում:

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ կշարունակեն բողոք ներկայացնել վաղը:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Տպել
Ամենաշատ