News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փաշինյանը նորից ձայնը բարձրացրեց։ Կառավարության այսօրվա նիստին նա մի քանի ուղղությամբ հակահարված խոստացավ։ Նախ նրան բարկացրել էր, որ գազալցման կայաններում գազը թանկացել է, երբ գինն անփոփոխ է, ուրեմն, եզրակացրեց, ոմանք մանիպուլյացիաներ են անում։ Փաշինյանը հիշեց նաեւ գազալցկայանների ստվերում մնացած եկամուտները, ՀԴՄ կտրոնը, ասաց, պիտի տան թեկուզ սնանկանալու գնով։

Փաշինյանը չի հանդուրժելու նաեւ անորակ ճանապարհները, նրանք, ովքեր տարիներ շարունակ այդ գործը, թերի անելով, անպատիժ փող են կերել, եւ դեռ ախորժակները տեղն է, կզգան կառավարության հակահարվածը։

Հաջորդ հակահարվածը թափ է առնում դեպի «ֆեյքերը», որոնք մանիպուլացնում են հասարակական կարծիքը։ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

Ավելի ուշ լրագրողները հետաքրքվեցին Վանեցյանից, թե ինչպես է պայքարելու ֆեյքերի դեմ, պարզվեց՝ շատ զգույշ։

ՊԵԿ-ի պարգեւատրումների փողը պակասել է, ավելի քան 2 միլիարդ է պետք, որպեսզի հարկայինի ու մաքսայինի աշխատողները ամեն ամիս պրեմիա ստանան։ Փաշինյանը հիշեց՝ սա թիվ մեկ սկանդալային թեման է, բայց ո՛չ այդ հիշողությունը, ո՛չ ֆինանսների նախարարի առարկությունը չխանգարեց, որ որոշումն ընդունվի։

Օրեր առաջ Արթուր Վանեցյանի մորը` Մարգարիտ Ազարյանին, Փաշինյանը հեռացրել էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Արդյոք այս որոշումը Վանեցյանի դեմ էր եւ ներքին ինտրիգների նշան, ԱԱԾ տնօրենը հայտարարեց՝ վարչապետի որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են։

Սոցցանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ մի «դուխով» վարորդ Երեւանի  Սարալանջի փողոցում օրը ցերեկով այսպես ասած՝ «դրիֆթում» է՝ բացահայտ խախտելով երթեւեկության կանոնները։ Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց անմիջապես հայտնաբերել վարորդին և ենթարկել պատասխանատվության։ Ոստիկանները վարորդին գտել են, մեքենան հատուկ տարածքում է։

Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել՝ կրկնակի վրաերթի գործով։ 2018-ի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում ՊՆ համարանիշով մեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը վրաերթի էր ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին։ Երկրորդ անգամ վրաերթ էր կատարել Սպիտակցի Հայկոն։ Հետիոտնը մահացել էր։

Ապրիլի 2-ին Եռաբլուրում թալանել էին Արմենակ Ուրֆանյանի հարազատների մեքենան եւ հարեւանությամբ կայանած մեկ այլ մեքենա, որ պատկանում էր լրագրողի։ Ոստիկանապետը, այսօր, հայտարարեց, որ այդ գործով արդեն կասկածյալներ կան։ Օսիպյանը նաեւ հերքեց լուրը, թե գողությունն արվել է ոստիկանների ներկայությամբ։

Դոլարի փոխարժեքն աճել է՝ կազմելով 487 դրամ, եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 641, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ:

Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 5-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +14+16։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ