News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անմեղության կանխավարկածի սկզբունքը հաշվի առնելով՝ արդարացի չէ  քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Այսպիսի գնահատկանով հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը՝ անդրադառնալով Դատախազության հաղորդագրությանը, ըստ որի՝ նրան 108.000 դրամով օտարվել է «Վարդավառ զբոսայգու» տարածքի 18 քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ  մակերեսով սպասարկման հողամասով։

«2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ «Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք» վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. 2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ  նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ  կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք: Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք  օտարված  հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը (տրամվայի կրուգը) ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք:

Կարծում եմ, որ  տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել: Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները:

Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել  եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար:

Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ  քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին»,- ասված է նրա հայտարարության մեջ:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Էրեբունի համայնքի ավագանու եւ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ:

Էրեբունու շրջանում «Վարդավառի զբոսայգու» 12 հազար քմ տարածքն օտարվել է ընդամենը 5 հազար դոլարով. Քրգործ է հարուցվել

Տպել
Ամենաշատ