News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խնդրանքով ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտահերթ փակ նիստ կգումարի Լիբիայում հակամարտության սրման պատճառով։ Հանդիպումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին, տեղեկացնում է «Կոմերսանտը»։

Նիստի ընթացքում Լիբիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Հասան Սալամեն կզեկուցի իրավիճակի զարգացման մասին, տեղեկացնում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը։

Նախօրեին Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրամայել է սկսել հարձակում երկրի մայրաքաղաք Տրիպոլիի դեմ։ Քաղաքը գտնվում է Ազգային համաձայնության կառավարության վերահսկողության տակ՝ վարչապետ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ։ Տրիպոլիին մոտենալիս, առաջին բախումների ընթացքում, տուժել է ԼԱԲ երկու զինվորական։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, դեռեւս չորեքշաբթի օրը ԼԱԲ-ը հայտարարել էր արեւմտյան շրջան ուժեր նետելու մասին, որի վրա դե յուրե տարածվում է համաշխարհային հանրության կողմից ճանաչված եւ Տրիպոլիում գտնվող Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) վարչապետ Ֆաիզ Սարաջի իշխանությունը։ Դա մեծ աղմուկ է բարձրացրել, մանավանդ որ այդ օրը երեկոյան ի հայտ եկան տեղեկություններ հաֆթարականների ու Տրիպոլիի կառավարությանը լոյալ խմբավորումների առաջին բախումների մասին։

Սակայն շատերը դեռեւս շարունակում էին գուշակել, թե արդյոք ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը կհամարձակվի գնալ դեպի Տրիպոլի, բայց հինգշաբթի նրա արած հայտարարությունը վերջնական պարզություն մտցրեց։ Հրամանը տրվեց անգամ չնայած այն բանին, որ այդ պահին այնտեղ էր գտնվում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը դեռ առավոտյան կոչ էր արել սրացում թույլ չտալ եւ դիմել երկխոսության ու քաղաքական կոնսենսուսի։

Արդեն հարձակումն սկսելուց հետո Տրիպոլիում ՄԱԿ Լիբիայի հատուկ ներկայացուցիչ  Հասան Սալամեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Գուտերիշը նորից կոչ արեց հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել զինված սրացումը՝ մատնանշելով, որ ՄԱԿ-ը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի «հանդարտեցնի իրավիճակը» եւ կազմակերպի ապրիլի 14-16-ին Գադամեսում նախատեսված Համազգային կոնֆերանսը։

Համատեղ կոմյունիկեում լարվածության թուլացման կոչ են արել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄԷ-ն՝ նախազգուշացնելով, որ «ռազմական գործողությունները եւ միակողմանի քայլերի սպառնալիքները կարող են երկիրը վերադարձնել քաոսի իրավիճակ»։ Լոնդոնը պահանջել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել Լիբիայի իրավիճակի առնչությամբ, որը, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա ուրբաթ, փակ ռեժիմով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Մոսկվան հույս ունի, որ Լիբիայում ուժային սցենար չի կիրառվի, եւ ճգնաժամը կկարգավորվի քաղաքական-դիվանագիտական մեթոդով»։

Ո՞վ է Խալիֆա Հաֆթարը

Խալիֆա Հաֆթարը ծնվել է 1943-ին։ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ միասին, որի հետ ծանոթացել էր Բենգազիի ռազմական ակադեմիայում, մասնակցել է Լիբիայում 1969-ին թագավորական իշխանության տապալմանը։ Երկար ժամանակ եղել է Լիբիայի առաջնորդի մերձավոր շրջապատում, նշում է «Կոմերսանտը»։

1980-ականներին ղեկավարել է Չադում ռազմական հակամարտությանը մասնակցած լիբիացի զինվորականներին։ 1987-ին իր մարդկանց հետ գերի է ընկել, եւ Մուամար Քադաֆին, որը ժխտում էր Չադում լիբիացի զինվորականների ներկայությունը, հրաժարվեց նրանից։ Այդ պահից Խալիֆա Հաֆթարը կյանքը նվիրեց նախկին զինակցի դեմ պայքարին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Խալիֆա Հաֆթարին գերությունից փախչել օգնել է ԿՀՎ-ն։ Ավելի քան 20 տարի նա ապրել է ԱՄՆ-ում եւ վերադարձել է Լիբիա միայն 2011 թվականին՝ անմիջապես դառնալով առանցքային հրամանատարներից մեկը Մուամար Քադաֆիի դեմ ապստամբածների շարքերում։

Վաշինգտոնը թերագնահատեց Խալիֆա Հաֆթարին եւ նրան առաջին դիրքերի համար չառաջադրեց Լիբիայում հեղաշրջումից հետո, թեեւ գեներալը մի քանի անգամ փորձեց իրեն հռչակել ապստամբական զորքերի գլխավոր հրամանատար։ Բայց Խալիֆա Հաֆթարը իր մասին մոռանալ չտվեց։ 2014-ին նա սկսեց երկրի արեւելյան նահանգի ազատագրման գործողությունը իսլամական ծայրահեղականների տարբեր խմբերից։ 2015-ին Ներկայացուցիչների պալատը նրան նշանակեց «Լիբիական ազգային բանակի» հրամանատար, իսկ ահա Խալիֆա Հաֆթարի՝ Ազգային համաձայնության կառավարության հետ հարաբերությունները չստացվեցին, թեեւ վերջին երկու տարիներին միջազգային հանրությունը բազմիցս փորձեր արեց փոխզիջման հասնել երկու քաղաքական ուժերի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփ. Մերձավոր Արեւելք գալու որոշումն ԱՄՆ պատմության մեջ միակ խոշոր սխալն էր
Իսրայելը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին հարվածծ հասցնելու մասին
Հարվածը հասցվել է անցած երեկոյան, «երբ չորս ահաբեկիչ փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող պաշտպանական ցանկապատի մոտ»...
Լիբանանի վարչապետը Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանության խախտման մեջ
Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի ճանապարհով կրկին անտեսել է Լիբանանի ինքնիշխանությունը եւ խախտել ՄԱԿ ԱԽ 1701 բանաձեւը…
Թուրքիան ավելի քան 1000 զինյալ է ուղարկել Լիբիա․ Al Arabiya
Անցած մի քանի օրվա ընթացքում Թուրքիան շուրջ 1400 թունիսցի զինյալ է տեղափոխել Լիբիա, որոնք կապված են ծայրահեղական կազմակերպությունների հետ սիրիական Հալեպ եւ Իդլի նահանգներից․․․
Բաշար Ասադը բարձր է գնահատել Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը
Սիրիայի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ երկկողմ հանդիպումների արդյունքների եւ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրման կապակցությամբ․․․
Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել
Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal»…
Ամենաշատ