News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում սակարկությունները սկսելուց հետո միլիարդատեր Իլոն Մասկը 2 րոպեում 1,1 մլրդ դոլար է կորցրել, հայտնում է Bloomberg-ը:

Նրա Tesla Inc. ընկերության բաժնետոմսերը 11 տոկոսով անկում են գրանցել: Բորսայի խաղացողներն այսպես են արձագանքել էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդային կրճատման մասին լուրերին՝ 2019 թվականի 1-ին եռամսյակին մինչեւ 63 հազարով՝ անցյալ տարվա 4-րդ եռամսյակի 90 հազարից:

Բաժնետոմսերի այս անկումը Մասկի կարողությունը կրճատել է մինչեւ 22,3 մլրդ դոլար:

Մասկը փետրվարի 19-ին թվիթ էր հրապարակել 2019 թվականին կես միլիոն էլեկտրաքար թողարկելու ծրագրերի մասին: ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը (SEC) համարել էր, որ այս հաղորդագրությունը կարող է ազդել ներդրողների վարքագծի վրա: Արդյունքում՝ SEC-ի մեղադրանքների մասին լուրերի հետեւանքով ընկերության բաժնեթղթերը գրանցել էին 5,4 տոկոսի անկում:

2018 թվականի սեպտեմբերին SEC-ն Իլոն Մասկի դեմ քրեական գործ էր հարուցել: Պատճառը ընկերությունը մասնավոր դարձնելու եւ 420-ական դոլարով բոլոր բաժնեթղթերը գնելու մտադրության մասին թվիթն էր: Հայտարարված գինը շուկայականից բարձր էր, իսկ Մասկը հետագայում իր ծրագրերից հրաժարվել էր: Սա՝ բաժնեթղթերի փոխարժեքի վրա ազդելու նպատակով խարդախության մեջ նրան կասկածելու պատճառ էր դարձել: Արդյունքում՝ նա հեռացել էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ