News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճը սկսելուց առաջ արյան անալիզ են հանձնել: 

Արյան անալիզը բանավեճն անցկացնելու պայմաններից մեկն էր, որը Զելենսկին ներկայացրել էր գործող նախագահին, որպեսզի «ժողովրդին ապացուցեն, որ իրենց շարքում չկան ո՛չ ալկոհոլամոլներ, ո՛չ թմրամոլներ», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Զելենսկին արյան անալիզը հանձնել է «Եվրալաբ» մասնավոր լաբորատորիայում: «Արյան անալիզ եմ հանձնել: Ամենը, ինչ պետք էր, իմ ամբողջ արյունը դուրս են քաշել: Բայց, փառք Աստո, դրանից ես շատ ունեմ»,- ասել է Զելենսկին: Նախագահի թեկնածուն հավելել է, որ «3 օրից արդյունքները կստանան էլեկտրոնային փոստով, բոլորին ցույց կտանք, ամեն ինչ պաշտոնապես կլինի»:

Միաժամանակ, նախագահի թեկնածու եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն օրգանիզմում թմրանյութերի եւ ալկոհոլի պարունակության ստուգման անալիզը հանձնել է «Օլիմպիյսկի» բժշկական կենտրոնում: Պորոշենկոյի անալիզը կփոխանցվի 4 բուժհաստատություններ, որոնցից երկուսը պետական է, երկուսը՝ մասնավոր:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի էքսպրես թեստի նյութերի արդյունքներով ոչ մի հոգեակտիվ նյութ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Կիեւի Սոցիոթերապիա նարկոլոգիական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Յարովոյը: Առավել մանրակրկիտ անալիզը կկատարվի առաջիկա ժամերին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին: Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկի արդյուքներով՝ երկրորդ փուլ են անցել Զելենսկին եւ Պորոշենկոն: Շոումենին աջակցել է ընտրողների 30,24 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահին՝ 15,95 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ