News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ անձամբ իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին:

Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ հայտարարությանը ծանոթ չէ, գրառումը չի տեսել: Համառություն դրսեւորելով՝ լրագրողները օմբուդսմենի համար մեջբերում ընթերցեցին:

Արդյունքում օմբուդսմենն արձանագրեց, որ Քրեադատավարական օրենսգիրքը պարտականությունների եւ իրավունքների հստակ շրջանակ է նախատեսում: Թաթոյանը նշեց, որ ըստ օրենսդրության՝ քրեական գործեր հարուցելու մասին ցուցումներ տալու լիազորությունը վերապահված է դատախազին, բայց ոչ վարչապետին, կամ որոշ դեպքերում քննչական բաժնի պետին:

«Գուցե դա ասվել է փոքր-ինչ այլ իմաստով: Ավելի լավ է հարցը, թե ինչ է նկատի ունեցել, ուղղեք իրեն՝ վարչապետին կամ նրա աշխատակազմին»,- խորհուրդ տվեց Արման Թաթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ