News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայացված օրինագիծը փոփոխվել է եւ համաձայնեցվել կառավարությունից ստացված առաջարկի հետ: Ապրիլի 5-ին Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ, հիմնական զեկուցող Լենա Նազարյանը:

Օրինագծի համահեղինակի գնահատմամբ՝ փաստաթուղթը մեծ հասարակական-քաղաքական նշանակություն ունի: Մարդիկ, որոնք տուժել են նշված իրադարձությունների ժամանակ, տարիներով զրկված էին պեության ուշադրությունից եւ բախվել են ծանր սոցիալական, հոգեբանական խնդիրների»,- նշեց Նազարյանը:

Նա ընդունեց, որ պետությունն օգնություն ցուցաբերել է, սակայն ոստիկանների եւ քաղաքացիներ հանդեպ խտրական մոտեցում է եղել: Փոխխոսնակն ասաց, որ կոնկրետ անուններ չի թվարկի, սակայն եղել են զոհերի հարազատներ, որոնք մեծ աջակցություն են ստացել եւ մինչեւ հիմա դեռ ստանում են, եւ կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ստացել, եթե հաշվի չառնենք հուղարկավորության ծախսերը վճարելու տեսքով մասնավոր աջակցությունը: Խորհրդարանականի կարծիքով՝ սա անարդար մոտեցում է, եւ առաջարկված օրինագիծը, ի թիվս այլոց, ուղղված է արդարության վերականգնմանը

Լենա Նազարյանը, միաժամանակ, հստակեցրեց, որ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը, կարգը եւ ստանալու պայմանները կորոշվեն Հայաստանի կառավարության որոշմամբ:

Օրինագիծը ստացավ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության ժամանակ զոհվել են 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ