News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրիի փողոցներով քայլելիս բարձրացրել է քաղաքի ճանապարհների քանդած վիճակի հարցը, որի շուրջ արդեն երկար ժամանակ բողոքներ են ստացվում:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամեն կերպ փորձում էր ներկայացնել, որ իրականում քանդել են, որ կառուցեն, որ փողոցները պատրաստ կլինեն մինչեւ հունիսի 30-ը:

Փաշինյանը չվստահելով Բալասանյանին, դիմեց գյումրեցի լրագրողներին, որոնք ասացին, որ ճանապարհները քանդվել են ուշ աշնանը եւ արդեն ամիսներ շարունակ փողոցների փոխարեն ցեխաջուր ու փոս է:

Վարչապետը դիմեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին. «Մեր ստանդարտներով ինչպե՞ս է, աշնանը ճանապարհը քանդվել է, հիմա ասում են՝ պատրաստ պետք է լինի հունիսի 30-ին: Շինարարական կուլտուրայի խնդիր ունե՞ն, թե ամեն ինչ նորմալ է:

Կապալառուն պարտավոր է ժամանակավոր ճանապարհ ապահովել, հիմա որտե՞ղ է այդ ժամանակավոր ճանապարհը: Եթե քանդում ենք մայթը, որ ամիսներ հետո կառուցենք, այդ ընթացքում քաղաքացին որտեղո՞վ է քայլելու»: Փաշինյանը մատներով ցույց տվեց, թե ոնց են քայլում, որ ասածը հասկանալի լինի:

Բալասանյանը պատասխանեց, որ հենց այստեղով են քայլում, շեբինապատված է. «Բայց էստեղ ճանապարհ չկա: Կաբլուկով կինը սրանց միջով ո՞նց է քայլելու: Այստեղով դպրոցի աշակերտը ոնց է հասնելու իրենց տուն»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նկատեց, որ քաղաքացիների բողոքի պատճառը հենց դա է, որ այդ մասին չի մտածվել:

«Ո՞վ է նախագծի պատասխանատուն,  ինչու չի մտածել:  Ասենք մի տեղ շինարարություն ենք սկսում, կանխավարկածն այն է, որ եթե շինարարություն ենք սկսել, վերջ, ինչ կուզենք, կանենք: Բայց այդպես չի, այդ շինարարությունը նախագծողը պետք է միջավայր ապահովի: Ասենք, մեկ տարի տեւեց շինարարությունը, էս մարդկանց ասելու ենք՝ Գյումրիից գնա մի տարի  ուրիշ տեղ ապրի, հետո կգա՞ս:

Հիմա մեր շինարարական հրապարակների 90 տոկոսն աղբանոց է, բայց մենք նորմեր ունենք: Եկեք գնանք որեւէ եվրոպական քաղաք, էսպիսի բան որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ