News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն: Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, թե քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին և ոչ վարչապետին:

Նշենք, որ խոսքը վերաբերում է նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Հարցին, թե արդյոք այստեղ չկա՞ վարչապետի կողմից լիազորությունների չարաշահում, Փաշինյանը կարճ ասաց. «Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն»:

Քրեական գործեր հարուցելու ցուցում տալու լիազորությունը չի մտնում վարչապետի գործառույթների մեջ. ՀՀ օմբուդսմեն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ