News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Դրանից հետո արդեն այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնաբանելով վարչապետի գրառումը, նշել էր, որ քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին և ոչ վարչապետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ