News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվեց, տրանսգենդեր է:

Նա նշեց, որ իրեն ընդունեն որպես հավաքական կերպար, որն իր մեջ ամփոփում է խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված եւ արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը: Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2018 էվականը իրենք փաստագրել են 283 նմանատիպ դեպքեր, որոնց չնչին մասն է գրանցվել ոստիկանությունում: Տրանսգենդերի ելույթից հետո հնչեցին ծափեր:

Նրա ելույթից հետո լսումները վարող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մենք յսօր երք թեմա ունեինք քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ եւ երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից եւ փորձել այս ամբիոնը եւ բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սահամարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ եւ դուք խախտել եք մեր օրակարգը»:

Դավլիճում հնչեցին ծափահարություններ, նաեւ առարկություններ, ինչին Զոհրաբյանը բարկացած արձագանքեց. «Խտրականության խնդիր չկա, երբ հարցը կվերաբերվեր ձեզ, դուք կխոսեիք: Խնդրում եմ ազատեք դահլիճը»:

Ելույթ ունեցող տրանսգենդերը հայտարարեց, որ իրենց իրավունքները այստեղ խախտվում են եւ հետ մի քանիսի հետ միասին դուրս եկան դահլիճից:

Տպել
Ամենաշատ