News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանը պետք է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որ առաջ ընթանա իր ինտեգրացիայի ճանապարհով, որը տանում է ԵՄ անդամակցությանը: Այս կարծիքին է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է Bloomberg-ը:

«Մենք ստեղծված իրավիճակին նայում ենք դրանից առավելագույն օգուտ ստանալու մտադրությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը: Զուրաբիշվիլիի կարծիքով՝ տրամաբանությունն այն է, որ երկրին, որը հետեւողականորեն շարժվում է Եվրոպայի ուղղությամբ, չի կարելի ավելի վատ վերաբերվել, քան երկրին, որն աստիճանաբար նրանից հեռանում է:

«Եվրոպան մշտապես առաջընթացի է հասել լուրջ ճգնաժամերի շնորհիվ»

Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է օգտվի պահից, որը կարող է առաջանալ բրեքսիթի դեպքում, որպեսզի ԵՄ տանող «դուռը հրի»: Նա հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքն այն մասին, որ Եվրոպան հավասարապես բաց է բոլորի համար:

Bloomberg-ը հիշեցնում է, որ 67-ամյա Զուրաբիշվիլին, որը դեկտեմբերին դարձել է Վրաստանի առաջին կին նախագահը, ծնվել է Ֆրանսիայում: Նա ինքը կարծում է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդներից տարբերվում է հենց դրանով՝ «ես եվրոպուհի են»: Քաղաքական գործիչը համոզված է, որ ԵՄ առաջնորդների հետ հանդիպումներում փորձն արդեն «խաղում է իր դերը», քանի որ նա եվրոպացի գործընկերների հետ չի խոսում այնպես, ինչպես իր նախորդ առաջնորդները:

Վրաստան եւ ՆԱՏՕ

Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ինտեգրման թեմային՝ հավաստիացնելով, որ ռազմական տեսակետից երկիրը դրան միանգամայն պատրաստ է: «Եթե մենք ստանայինք Անդամակցության գործողության պլանը, բոլորը հասկանում են, որ արդեն 2 ամսից պատրաստ կլինեինք»,- ընդգծել է նա: Վրաստանի նախագահի խոսքով՝ չնայած Ռուսաստանի ագրեսիային եւ սադրանքներին, Վրաստանը չի փոխել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը հասնելու իր վճռականությունը:

Մոսկվայի հետ երկխոսություն

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, ապա Զուրաբիշվիլին հասկացրել է, որ ուղիղ բանակցությունների իմաստ չի տեսնում: «Դուք չեք կարող հաստատել ո՛չ պաշտոնական, ո՛չ ոչ պաշտոնական երկխոսություն մի երկրի հետ, որը օկուպացրել է ձեր տարածքի 20 տոկոսը, եթե հստակ նշաններ չկան, որ իրավիճակը փոխվում է»,- ասել է նա՝ հավելելով. «Ոչ մի նշան չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ