News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլի 5-ին ՀՀ կառավարության պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեց Գյումրիում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմական բազա: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատվիրակությունը ծանոթացավ «Մեծ ամրոց» ռազմական քաղաքում զինծառայողների կյանքին եւ կենցաղին, այցելեց «Մեծ ամրոց» ռազմական քաղաքի  «Պատվի բլուր» եւ »Զինվորական փառքի» հուշահամալիրներ, զորամասի թանգարան եւ Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցի», - ասվում է հաղորդագրությունում:

Ռուսական ռազմական միավորման հրամանատարությունը ՀՀ Կառավարության պատվիրակությանը ծանոթացրեց միավորման ստեղծման պատմությանը, նրա կառուցվածքին, ժամանակակից սպառազինություններին եւ ռազմական տեխնիկային:

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ավարտին հանրապետության կառավարության պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան, ՀՀ-ում ԱԴԾ Սահմանապահ վարչության, Գյումրիում Գլխավոր Հյուպատոսության եւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին խորհրդային զինվորների եւ Խորհրդային միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
Ամենաշատ