News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է. Արթուր Վանեցյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականը արդեն իսկ կատարվել է, մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ֆեյսբուքյան այդ էջը «Դուխով Հայաստան բաց հաասարակությունն» է, որը շատ հայտնի է օգտատերերին եւ տարածում է ակնհայտ ապատեղեկատվություն:

«ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություններ անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ, իսկ եթե հանցակազմ չկա, անկախ նրանից «ֆեյք» է, թե՝ ոչ, ԱԱԾ-ն այդտեղ որեւէ գործ չունի անելու, որովհետեւ խոսքի ազատութունը ամենակարեւոր սկզբունքն է, դա չենք կարող որեւէ կերպ խախտել»,- ասաց նա:

Վանեցյանը նաեւ նշեց, որ հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ