News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիշատակման աղոթք, ծաղկեպսակներ եւ մոմավառություն. Կիեւում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Կիեւի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ կայացել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության ղեկավարի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը եւ Արմեն Վարդանյանը, Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը, հայկական եկեղեցու ներկայացուցիչները, հայտնի հասարակական գործիչները եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական  հարթակի ներկայացուցիչները:

Եղեկեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ-ների եւ հայ համայնքի ներկայացուցիչներին:

Պարբերականը նշում է, որ միջոցառումը տեղի էր ունեցել Ուկաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ