News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեկ քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել ենթադրյալ չարաշահման դեպքի առիթով:

«Հոդվածը կեղծ փաստաթղթերի օգտագործելն է, Քննչական կոմիտե է գործը փոխանցվել: Ես միանգամից ուզում եմ սլաքները փոխել դեպի Քննչական կոմիտե, քրեական գործի վարույթը գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե»,- ասաց Վանեցյանը:

Հարցին, թե որքանով է իրավաչափ, որ վարչապետը ցուցումով քրեական գործ է հարուցվում, Վանեցյանն ասաց. «Ես վարչապետի խոսքը չեմ մեկնաբանում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր մերձավոր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ