News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Դեւիդ Մալփասն ընտրվել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով բանկի հաղորդագրությանը:

«Համաշխարհային բանկի գործադիր տնօրեններն այսօր միաձայն ընտրել են Դեւիդ Մալփասին Համաշխարհային բանկի Խմբի նախագահի պաշտոնում հինգ տարի ժամեկտով՝ սկսած 2019 թվականի ապրիլի 9-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մալփասի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հրաժարական էր տվել փետրվարի 1-ին. բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան է: Ջիմ Յոն Կիմը թողել էր պաշտոնը մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը 2022 թվականին: Նա գլխավորում էր բանկը ավելի քան վեց տարի: Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն էր վերադառնալ աշխատելու տնտեսության մասնավոր սեկտորում:

Կազմակերպության նախագահը գլխավորում է տնօրենների խորհրդի նիստերը եւ պատասխանատու է բանկի գործունեությունն ընդհանուր առմամբ ղեկավարելու համար: Ըստ ավանդույթի՝ Համաշխարհային բանկի նախագահն ԱՄՆ-ի քաղաքացի է, որը բանկի խոշոր բաժնետերերից մեկն է: Նախագահն ընտրվում է կառավարիչների խորհրդի միջոցով հինգ տարի ժամկետով եւ վերընտրվելու իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ