News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 7-ին ժամը 10:00-ին տեղի է ունենալու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման եւ բացման պաշտոնական արարողությունը:

Տաճարի   օծման  առաջին   փուլը, որը  կոչվում  է  «լվացում»,  տեղի  է ունենալու  այսօր՝  ապրիլի   6-ի   երեկոյան: Իսկ  վաղը՝   ժամը  10:00-ին,  տեղի  է  ունենալու   Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման արարողությունը: Ժամը  11:00-ին  էլ  Գարեգին  Բ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ին հայտնեց, որ արդեն այսօր Արցախ է մեկնելու Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: Նա կհանդիսապետի եւ կօծի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի առաջնորդանիստ եկեղեցին: Գարեգին Բ-ին ուղեցող շքախմբի մեջ են արքեպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ նշեց, որ արարողությանը ներկա են լինելու ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այնպես էլ կռավարության գրեթե բոլոր անդամները՝ պետտնախարարի գլխավորությամբ:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի իշխանությունների կողմից արարողությանը հաստատ մասնակցելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրյա հանդիպման է՝ Հորդանանի Թագավորություն եւ Պորտուգալիա, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր մեկնում է Կատար: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա, մեր տեղեկություններով, մասնակցելու է ԵԿՄ համագումարին եւ նույնպես չի մեկնի Արցախ:

Նշենք, որ հանդիսավոր   արարողությանը    ներկա  են   լինելու  Մայր  տաճարի  կառուցման   առաջին   բարերար լուսահոգի     Հրանտ   Վարդանյանի  երկու  որդիներ՝   Կարեն  եւ  Միքայել  Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ