News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամռանը Ֆինլանդիայում կանցկացվի շյուղերով գործելու աշխարհի առաջին առաջնությունը հեւի-մետալ երաժշտության ներքո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով միջոցառման կազմկոմիտեին:

Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 11-ին Յոենսուու քաղաքում: « Ֆինլանդիան հեւի-մետալ ոճի երաժշտության համար ավետյաց երկիր է: Յուրաքանչյուր 100 հազար բնակչության համար կա 50 «ծանր» խումբ, որն անհավանական շատ է եւ, ի դեպ, ավելին է, քան աշխարհի որեւէ այլ վայրում»,-ընդգծել են կազմակերպիչները:

Նրանք հավելել են, որ գործելու սիրահարները հանրապետությունում եւս քիչ չեն: «Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, Ֆինլանդիայում կան հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք զբաղված են ձեռքի աշխատանքի որեւէ տեսակով՝ ներառյալ գործելը»: Այդ երկու զբաղմունքը՝ գործելն ու հեւի-մետալը, միավորում է «ստեղծագործելու, ձեռքով ինչ-որ բան ստեղծելու ուրախությունը», նշել է կազմկոմիտեն:

Մրցաշարին մասնակցելու համար թեկնածուն պետք է ներբեռնի Յոենսուու քաղաքից Maniac Abductor խմբի Fight or Die երգը, ձայնագրի մեկ րոպե տեւողությամբ տեսահոլովակ այն մասին, թե ինչպես է նա գործում այդ կոմպոզիցիան լսելիս, եւ վերբեռնի հոլովակը YouTube-ում: Ուղարկելով վիդեոն կազմակերպիչներին՝ մասնակիցը կհայտնվի կիսաեզրափակչում: Բեմի վրա շյուղերով մարդը կդառնա հեւի-մետալ խմբի մասը եւ կսկսի գործել երաժշտության տակտին համապատասխան: Լավագույն մասնակիցը կստանա գլխավոր մրցանակը՝ հանգիստ բնության գրկում գտնվող հյուրանոցում:

Ֆինլանդիայում անցկացվում են նաեւ այլ անսովոր չեմպիոնատներ, օրինակ, կանանց տեղափոխելու եւ երեւակայելի կիթառ նվագելու առաջնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ