News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանի իշխանություններն առաջարկել են Հոնիական ծովում Զակինֆ կղզու հանրահայտ Նավայո լողափում զբոսաշրջիկների տեղաբաշխման նոր հայեցակարգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՏՕՈ-ին:

Այնտեղ կուժեղացվեն անվտանգության կանոնները, քանի որ 2018 թվականի սեպտեմբերին լողափում սողանք էր տեղի ունեցել. ժայռերից ընկնող քարերը անհանգստացրել էին մարդկանց, ընդ որում՝ լուրջ վնասվածքներ էր ստացել Չեխիայից ժամանած զբոսաշրջիկը:

Այցելուների հոսքը կառավարող նոր ռազմավարության շրջանակներում լողափը կբաժանվի երեք առանձին մասերի: Առաջին հատվածում մուտքն անվճար կլինի ոչ պիկ ժամերին եւ ամիսներին: Երկրորդ վերահսկելի տարածք մուտքը կսահմանափակվի տեղումների կամ երկրաշարժի հետեւանքով: Երրորդ հատվածը, որը գտնվում է անմիջապես ժայռերի հարեւանությամբ, փակ կլինի բոլոր այցելուների համար՝ անկախ տարվա եղանակից:

Լողափում կտեղադրվեն հատուկ նշաններ, որոնք կտեղեկացնեն զբոսաշրջիկներին սահմանափակնումների մասին: Բացի այդ, այնտեղ կհերթապահեն կամավորներն ու ոստիկանները, որպեսզի հանգստացողները չխախտեն տարածքի կանոնները:

Նավայո լողափն աշխարհի ամենահայտնի լողափերի տասնյակում է: Այն թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն». ծովափին կանգնած է մաքսանենգների հին նավը, որը խորտակվել եւ դուրս էր բերվել ափ 40 տարի առաջ: Լողափը գտնվում է մեկուսի ծովածոցում եւ երեք կողմից շրջափակված է բարձր սպիտակ ժայռերով: Այնտեղ հասնել հնարավոր է միայն ծովային ճանապարհով: Այս վայրը բարձր է գնահատվում ձյունաճերմակ ավազի եւ վառ փիրուզագույն ծովի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ