News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանում պատրաստ է օրենքի նախագիծը, համաձայն որի՝ ԱՄՆ-ի զինված ուժերը կներառվեն ահաբեկիչների ցանկում: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլա Ֆալահաթփիշեխը, հաղորդում է Mehr-ը:

«Եթե ամերիկացիները թույլ տան այդ սխալը եւ ավելացնեն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցանկում, այդ օրինագիծը կրկնակի սեղմ ժամկետներում կհաստատվի Իրանի խորհրդարանի կողմից»,-նշել է նա:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «խոստովանել է, որ «Իսլամական պետությունը» ստեղծվել էր Միացյալ Նահանգների կողմից», եւ Իրանի զինված ուժերը հաղթել են այդ ահաբեկիչներին:

Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը մտադիր են ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: WSJ-ի հաղորդմամբ, այդ մասին կարող է հայտարարվել երկուշաբթի՝ ապրիլի 8-ին: Եթե դա տեղի ունենա, ապա առաջին անգամ այլ երկրի զինված ուժերը կհայտարարվեն որպես ահաբեկչական խմբավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ