News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի կողմից ընտրված վարչության կազմը այսօր՝ ապրիլի 7–ին անդրանիկ նիստ անցկացրեց և միաձայն ԵԿՄ վարչության նախագահ  ընտրվեց Սասուն Միքայելյանը։

Ընտրվեց նաև 25 հոգուց բաղկացած վարչության կազմը՝ նախկին 186 հոգու փոխարեն։ Նշվեց, որ շատ անդամներով վարչության նիստերը դժվար է անցկացնելը, այդ իսկ պատճառով որոշվեց փոքրացնել վարչության կազմը՝ աշխատանքային խնդիրները լուծելու համար. յուրաքանչյուր մարզից ընտրվեց մեկական պատվիրակ։

ԵԿՄ վարչության կազմը.՝ Տավուշի մարզից Վարդան Պետրոսյանը, Սյունիքի մարզից Մանվել Օհանյանը, Վայոց ձոր մարզից  Հովիկ Օհանյանը, Արմավիր մարզից Ռուստամ Գասպարյանը, Արարատի մարզից Արամ Սարգսյանը, Արագածոտնի մարզից Մուկուչ Սափեյանը, Շիրակի մարզից Բարսեղ Բարսեղյանը, Կոտայքի մարզից Գառնիկ Միքայելյանը, Գեղարքունիքի մարզից Գագիկ Խաչատրյանը, Լոռու մարզից Սամսոն Խաչատրյանը, Երևանից Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, «Տիգրան մեծից» Խաչիկ Գալստյանը, Ապրիլյան պատերազմի մասնակիցների միությունից Հրանտ Սարգիսովը, նաև օդաչու Ստեփան Նիկողոսյանը։

Նշենք, որ այսօր, ապրիլի 7–ին, տեղի է ունենում ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում է  վարչության  նոր նախագահի ընտրությունը, ԵԿՄ հայտարարությունը, նաև վարչության կազմի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունը 2018թ–ի հունիսի 24–ին  հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ