News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տրանսգենդերի պե՞տք էր հրավիրել Աժ, թե՞ ոչ․ հարցը զգայուն է մարդու իրավունքների տեսանկյունից, եւ որևէ մեկը նրա իրավունքները չպետք է ոտնահարի, նաև պետք է հաշվի նստել բացարձակ մեծամասնության կարծիքի հետ։ NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Համաշխարհային տեսանկյունից նայելով, իհարկե, պետք էր հրավիրել, բայց երբ նայում ենք ազգայինի տեսանկյունից... ։ Որևէ համաշխարհային կառույց մեր շահերի հետ հաշվի չի նստում, ապա մենք պարտավոր ենք հաշվի նստել և հարգել մեր շահերը։ Հարգել ԼԳԲՏ համայնքի իրավունքները, իսկ մնացածի՞ իրավունքները»,– ասաց նա։

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ թիրախավորվում է իշխանությունը, որը որևէ առնչություն չունի այդ ամենի հետ, և շատ-շատերը պղտոր ջրում փորձում են ձուկ որսալ։

Հարցին, թե կո՞ղմ եք, որ տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը քննարկվի էթիկայի հանձնաժողովում, ասաց, որ եթե ժողովուրդը համարում է, որ պետք է քննարկվի, ուրեմն պետք է։

ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն անդրադառնալով՝ պատգամավորն ասաց, որ յուրաքանչյուրն ունի այդ իրավունքը, և ամեն մի մարդու իրավունք պետք է պաշտպանված լինի և՛ իր կողմից, և՛ յուրաքանչյուրի կողմից։

Ըստ նրա՝ տրամաբանական է, որ մարդկանց զայրույթն է առաջացրել, ակնկալել, որ ամեն ինչ հանդարտ էր լինելու՝ միամտություն է՝ չբացառելով անգամ ակցիաները։

Պատգամավորի խոսքով, զգոնությունը չպետք է կորցնել, երկիրը զերծ պահել ցնցումներից։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ելույթ էր ունեցել «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը եւ առհասարակ այդ համայնքի իրավունքների  ակտիվորեն քննարկվեցին սոցցանցերում։

Տպել
Ամենաշատ